Գոլառատ խաղում «Վալենսիան» և «Օսասուսան» հաղթողին չորոշեցին (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 17-րդ տուրի վերջին հանդիպումը կայացավ Պամպլոնայի «Էլ Սադար» մարզադաշտում․ մրցաշարային աղյուսակի հետնապահ «Օսասունան» հյուրընկալեց «Վալենսիային» և ոչ-ոքի խաղաց՝ ընդհատելով 6 անընդմեջ պարտությունների շարքը։

Խաղն ավարտվեց 3։3 հաշվով․ դաշտի տերերից աչքի ընկան Օրիոլ Ռիերան, Ռոբերտո Տորրեսը և Կարլսո Կլերկը, իսկ «չղջիկներից»՝ Մունիր Էլ-Հադադին, Մարտին Մոնտոյան, մեկ գոլ էլ սեփական դարպասն ուղարկեց Ռիերան։

Այս ոչ-ոքիից հետո «Վալենսիան» ունի 13 միավոր և զբաղեցնում է 17-րդ հորիզոնականը, իսկ «Օսասունան» 8 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում