Մեկնարկում են Հայաստանի տղամարդկանց և կանանց շախմատի առաջնությունները

Հունվարի 21-ին պարզ կդառնա Հայաստանի նոր չեմպիոնի և չեմպիոնուհու անունը։

Հայաստանի շախմատի տղամարդկանց 77-րդ և կանանց 72-րդ առաջնության բացումը տեղի կունենա վաղը՝ հունվարի 11-ին, Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը։ Բուն մրցաշարը կմեկնարկի հունվարի 12-ին՝ 15։00-ին։

Հայաստանի շախմատի տղամարդկանց առաջնությունում կմրցեն Ռոբերտ Հովհաննիսյանը, Զավեն ԱՆդրիասյանը, Կարեն Գրիգորյանը, Տիգրան Լ․ Պետրրոսյանը, Հայկ Մարտիրոսյանը, Արման Փաշիկյանը, Հովհաննես Գաբուզյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Տիգրան Հարությունյանն ու Մանուէլ Պետրոսյանը։

Կանանց առաջնության կմասնակցեն Արմինե Բաբայանը, Մարիա Գևորգյանը, Աննա Հայրապետյանը, Սիրանուշ Ղուկասյանը, Մարիամ Ավետիսյանը, Նարինե Գասպարյանը, Սուսաննա Գաբոյանը, Աննա Սարգսյանը, Արփինե Գրիգորյանը և Նարե Առաքելյանը։

Ըստ կանոնակարգի՝ հաղթողները կընդգրկվեն ազգային հավաքականների կազմերում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում