«Մանչեսթեր Յունայթեդը» «Մոնակոյին» 10 միլիոն եվրո կվճարի, եթե Մարսիալը ևս 2 գոլ խփի

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Անտոնի Մարսիալի տրանսֆերը, որը 2015 թվականին «Մոնակոյից» տեղափոխության համար կազմել է 60 միլիոն եվրո, կարող է շուտով ևս 10 միլիոնով ավելանալ:

«Goal.com»-ը հայտնում է, որ դա տեղի կունանա այն դեպքում, երբ 21-ամյա ֆուտբոլիստն անգլիական թիմի կազմում իր 25-րդ գոլը խփի: Այս պահի դրությամբ ֆրանսիացին աչքի է ընկել 23 անգամ:

«Մոնակոն» կարող է ևս երկու հավելավճար ստանալ, որոնց արդյունքում ամբողջական տրանսֆերը կկազմի 90 միլիոն: «Մանչեսթեր Յունայթեդը» 10-ական միլիոն եվրո կվճարի, եթե Մարսիալը Ֆրանսիայի հավաքականի կազմում 25-րդ խաղն անցկացնի, ինչպես նաև հայտնվի «Ոսկե գնդակի» հավակնորդների եռյակում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում