Ռոնալդու․ «Բարսելոնայի» ֆուտբոլիստների մասնակցությամբ միջոցառումն ավելի գեղեցիկ կլիներ

Արդեն տեղեկացրել ենք, որ ՖԻՖԱ-ի կողմից 2016 թվականի լավագույն ֆուտբոլիստ ճանաչված Կրիշտիանու Ռոնալդուն Ցյուրիխում կայացած մրցանակաբաշխություն ժամանակ նշել է, որ ցավում է «Բարսելոնայի» ֆուտբոլիստների բացակայության համար։

Պորտուգալացի ֆուտբոլիստը մրցանակաբաշխությունից հետո փոքր պարզաբանում է արել։

«Չեմ տխրել, որ «Բարսելոնայի» ֆուտբոլիստները չէին ժամանել Ցյուրիխ։ Պարզապես այդպես ասացի, քանի որ նրանց մասնակցությամբ միջոցառումն ավելի գեղեցիկ կլիներ։ Ինքս ամեն ինչից շատ գոհ եմ։  Հաղթանակից հետո չեմ կարող տխուր լինել»,- Ռոնալդուի խոսքը մեջբերել է «Cope»-ն։

Հիշեցնենք, որ «Բարսելոնայի» ֆուտբոլիստները չէին մասնակցել մրցանակաբաշխությանը՝ պատճառաբանելով, որ պատրաստվում են Իսպանիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչ փուլի՝ Բիլբաոյի «Ատլետիկի» հետ պատասխան խաղին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում