Ռոնալդուն սելֆի է անում Մեսսիի տապալված արձանի կողքին (ծաղրանկար)

Ծաղրանկարիչ Օմար Մոմանիի հերթական աշխատանքը նվիրված է Կրիշտիանու Ռոնալդուի և Լիոնել Մեսսիի մրցակցությանը։

Երեկ «Ռեալի» հարձակվողը ՖԻՖԱ-ի կողմից ստացել է 2016 թվականի լավագույն ֆուտբոլիստի մրցանակը, իսկ Բուենոս Այրեսում վանդալները կոտրել են «Բարսելոնայի» արգենտինացի առաջատարի արձանը։

Մոմանին համադրել է երկու իրադարձությունները․ Կրիշտիանու Ռոնալդուն 2016 թվականի ընթացքում նվաճած տիտղոսների և մրցանակների հետ սելֆի է անում Մեսսիի տապալված արձանի կողքին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում