Հայտնի է՝ երբ կորտ կվերադառնա Մարիա Շարապովան

Ռուս թենիսիստուհի Մարիա Շարապովան, ով դոպինգ օգտագործելու պատճառով որակազրկվել էր և անցյալ մրցաշրջանի Ավստրալիայի Բաց առաջնությունից հետո պաշտոնական խաղի չի մասնակցել, կորտ կվերադառնա ապրիլի 26-ին։

Շտուտգարտի մրցաշարի մամուլի ծառայությունը հաստատել է Շարապովայի մասնակցությունը։ Շտուտգարտի մրցաշարը մեկնարկելու է ապրիլի 24-ին, սակայն առաջին շրջանի հանդիպումները կտևեն 3 օր, և Շարապովան կորտ դուրս կգա ապրիլի 26-ին։

«Չկա ավելի հաճելի բան, քան այն, որ երկարատև բացակայությունից հետո մասնակցելու եմ իմ սիրելի մրցաշարերից մեկին»,- ասել է Շարապովան, ով Շտուտգարտի մրցաշարում հաղթել է 3 անգամ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում