Պաշտոնական․ Յովետիչը տեղափոխվեց «Սևիլյա» (լուսանկարներ)

«Ինտերի» հարձակվող Ստևան Յովետիչը վարձակալական հիմունքներով տեղափոխվել է «Սևիլյա»։

«Սևիլյայի» մամուլի ծառայությունը հաղորդում է, որ վարձակալությունը նախատեսված է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը, սակայն ակումբն ունի Յովետիչի տրանսֆերը ձեռք բերելու առաջնահերթ իրավունք։ Գործարքի ֆինանսական կողմի վերաբերյալ տեղեկատվություն չի հրապարակվում։

Ստևան Յովետիչի՝ «Ինտերի» հետ պայմանագիրը նախատեսված է մինչև 2019 թվականը։ 27-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված էր նաև Մոսկվայի «Սպարտակը», որը պատրաստ էր տրանսֆերի համար վճարել 15 մլն եվրո, իսկ Յովետիչին առաջարկել տարեկան 3․5 մլն եվրո աշխատավարձ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում