«Արարատը» վերսկսել է մարզումները

Ամանորյա տոների հետ կապված կարճատև դադարից հետո «Արարատն» Արկադի Անդրիասյանի գլխավորությամբ վերսկսել է մարզումները Ձորաղբյուրի մարզաբազայում` նախապատրաստվելով մրցաշրջանի երկրորդ հատվածին:

Ակումբի մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ մարզումային առաջին իսկ օրը թիմը հավաքվել է ամբողջ կազմով: Մարզմանը մասնակցել են մի քանի պոտենցիալ նորեկներ: Ֆուտբոլիստները նախ նախավարժանք են կատարել մասնաշենքում, ապա վազքային վարժություններ` ձնապատ մարզաբազայի շուրջ: 

Առաջիկայում «Արարատը» ստուգողական հանդիպումներ կանցկացնի, որոնցից առաջինը, ամենայն հավանականությամբ, կկայանա հունվարի 27-ին, Ավանի ֆուտբոլի ակադեմիայում․ մրցակիցը «Փյունիկն» է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում