Անչելոտի․ Մրցաշրջանի երկրորդ հատվածում ավելի ուժեղ կլինենք

«Բավարիայի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին ամփոփել է Դոհայի ուսումնամարզական հավաքը։

-Արդյունավետ շաբաթ էր։ Մեեծ ակտիվությամբ աշխատեցինք։ Եղանակային պայմանները մեզ շատ են օգնում, քանի որ ցրտի դեպքում նման ծանրաբեռվածությամբ հնարավոր չէր լինի աշխատել։ Հիմա ավելի ուժեղ ենք, քան ամռանը։ Հիմա իրար ավելի լավ ենք հասկանում, քանի որ արդեն 6 ամսվա համատեղ աշխատանք կա։

Կարծում եմ՝ մրցաշրջանի երկրորդ հատվածում ավելի ուժեղ կլինենք։ Սպասում ենք, որ ավելի լավ կխաղանք։ Մենք ցանկանում ենք հաջողության հասնել բոլոր մրցաշարերում,- իտալացի մասնագետի խոսքը մեջբերված է «Բավարիայի» պաշտոնական կայքից։

Հետևեք մեզ նաև Telegram-ում