Մխիթարյանն ընդդեմ «Հալ Սիթիի» (վիճակագրություն+տեսանյութ)

Մխիթարյանն ընդդեմ «Հալ Սիթիի» (վիճակագրություն+տեսանյութ)

Անգլիայի լիգայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի առաջին խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ 2:0 հաշվով հաղթել է «Հալ Սիթիին»: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ընդգրկված է եղել Ժոզե Մոուրինյուի թիմի մեկնարկային կազմում և դարպասի առաջին գրավման ժամանակ դարձել է գոլային փոխանցման հեղինակ:

Ներկայացնում ենք 27-ամյա ֆուտբոլիստի անհատական վիճակագրությունը: Խաղի ընթացքում Հենրիխը 4 հարված է կատարել, որոնք բոլորն էլ շեղ են ստացվել: ՄՅՈւ-ի 22 համարը գնդակին դիպչել է 67 անգամ: Նա կատարել է 47 փոխանցում, որոնցից չորսը թիմակիցներին վտանգավոր հարվածի դուրս բերող են եղել: Մխիթարյանը խաբքի 6 փորձ է կատարել, որոնցից 4-ը հաջող են ստացվել:

Հայ ֆուտբոլիստը 2 օդային մենապայքարի է մասնակցել և հաղթող է դարձել դրանցից մեկում (գոլային փոխանցում): Նա նաև երկու անկյունային է իրացրել, որոնցից մեկը հասել է հասցեատիրոջը:  Հենրիխը նաև 2 անգամ մրցակցից խլել է գնդակը, ինչպես նաև 4 անգամ կանխել է «Հալ Սիթիի» ֆուտբոլիստների առաջխաղացումը:

Ներկայացնում ենք նաև «Հալ Սիթիի» դեմ խաղում Մխիթարյանի մասնակցությամբ բոլոր դրվագների տեսանյութը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում