Մոդրիչը 5-րդ անգամ ճանաչվել է Խորվաթիայի լավագույն ֆուտբոլիստ (լուսանկար)

Մոդրիչը 5-րդ անգամ ճանաչվել է Խորվաթիայի լավագույն ֆուտբոլիստ (լուսանկար)

«Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը ստացել է Խորվաթիայի տարվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակը:

Բալկանյան երկրի հավաքականի ավագը 5-րդ անգամ է արժանանում այդ կոչմանը։ Խորվաթիայում լավագույն ֆուտբոլիստին ընտրում է նախկին ֆուտբոլիստներից կազմված հանձնաժողովը:

Մոդրիչը հավաքել է 110 միավոր, ինչը մրցանակի 45 տարվա գոյության ընթացքում ռեկորդային ցուցանիշի կրկնությունն է: 2004 թվականին նույնքան միավոր էր վաստակել Դադո Պրշոն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում