Հայաստանի հավաքականի հարձակվողը խզել է պայմանագիրը

Հայաստանի հավաքականի հարձակվողը խզել է պայմանագիրը

Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Գեղամ Կադիմյանը երկկողմ համաձայնությամբ խզել է «Կարպատիի» հետ պայմանագիրը,- հայտնում ուկրաինական ակումբի պաշտոնական կայքը:

Կադիմյանը Լվով քաղաքի թիմին միացել է 2016 թվականի փետրվարին՝ տեղափոխվելով Դոնեցկի «Օլիմպիկից»: Այդ ընթացքում Ուկրաինայի առաջնութունում նա մասնակցել է 15 խաղի:

Վերջին ամիսներին 24-ամյա ֆուտբոլիստը հազվադեպ էր հայտնվում «Կարպատիի» մեկնարկային կազմում։ Նրա հետ մեկտեղ թիմից հեռացել են ևս 4 ֆուտբոլիստներ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում