Պաշտոնական. «Բավարիայի» ֆուտբոլիստը տեղափոխվել է «Շալկե»

Պաշտոնական. «Բավարիայի» ֆուտբոլիստը տեղափոխվել է «Շալկե»

«Բավարիայի» պաշտպան Հոլգեր Բադշտուբերը կարեիրան շարունակելու է «Շալկեում»:

27-ամյա ֆուտբոլիստը մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը վարձավճարով հանդես է գալու գելզենկիրխենցիների կազմում,- տեղեկացնում է մյունխենյան ակումբի պաշտոնական կայքը:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ անկախ վարձակալությունից, «Բավարիան» մտադիր է երկարաձգել գերմանացու հետ պայմանագրի ժամկետը:

Գերմանիայի ընթացիկ առաջնությունում Բադշտուբերը խաղադաշտում անցկացրել է ընդամենը 28 րոպե:

Հետևեք մեզ նաև Telegram-ում