«Մանչեսթեր Յունայթեդն» ու «Էվերթոնը» համաձայնության են հասել

«Մանչեսթեր Յունայթեդն» ու «Էվերթոնը» համաձայնության են հասել

«Մանչեսթեր Յունայթեդի» հենակետային կիսապաշտպան Մորգան Շնայդերլինը տեղափոխվելու է «Էվերթոն»:

Անգլիական ակումբները պայմանավորվել են 27-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի շուրջ, որը կազմելու է 25 միլիոն եվրո: Հնարավոր հավելավճարներից հետո այդ գումարը կարող է հասնել 27 միլիոնի։

Ֆրանսիացին այս շաբաթվա ընթացքում բուժզննում կանցնի լիվերպուլյան ակումբում և կմիանա իր նոր թիմին:

Հիշեցնենք, որ 2015 թվականի ամռանը Շնայդերլինի համար «կարմիր սատանաները» «Սաութհեմփթոնին» վճարել էին 42 միլիոն եվրո:

Հետևեք մեզ նաև Telegram-ում