Ինյեստան զանգահարել է «Ռեալի» ֆուտբոլիստներին և ներողություն խնդրել

Ինյեստան զանգահարել է «Ռեալի» ֆուտբոլիստներին և ներողություն խնդրել

«Բարսելոնայի» ավագ Անդրես Ինյեստան անձամբ ներողություն է խնդրել «Ռեալի» ֆուտբոլիստներից, որ կատալոնական թիմը չի կարողացել ներկա լինել ՖԻՖԱ-ի կազմակերպած տարվա լավագույնների մրցանակաբաշխությանը:

32-ամյա կիսապաշտպանը մադրիդցիների հետ զրույցում հայտնել է, որ այդ որոշումը կայացրել է «կապտանռնագույնների» ղեկավարությունը և այն ֆուտբոլիստներից կախված չի եղել,- գրում է «Marca.com»-ը:

«Ռեալի» ֆուտբոլիստները մրցանակաբաշխությունից հետո հիասթափություն են հայտնել «Բարսելոնայի» խաղացողների՝ Ցյուրիխ չմեկնելու կապակցությամբ, որտեղ նրանցից չորսն ընդգրկվել են տարվա խորհրդանշական հավաքականում: Արարողությանը պետք է ներկա լինեին Լիոնել Մեսսին, Անդրես Ինյեստան, Լուիս Սուարեսը և Ժերար Պիկեն:

Կատալոնական ակումբն այդ որոշումը պայմանավորել է Իսպանիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի՝ Բիլբաոյի «Ատլետիկի» հետ հունվարի 11-ին կայանալիք պատասխան խաղի նախապատրաստմամբ: Առաջին մրցավեճում Լուիս Էնրիկեի թիմը զիջել է 1:2 հաշվով:

Ինյեստան ներողություն է խնդրել նաև ՖԻՖԱ-ից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում