Պաշտոնական. Արթուր Սարկիսովը նոր թիմ ունի

Պաշտոնական. Արթուր Սարկիսովը նոր թիմ ունի

Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովը տեղափոխվել է «Ենիսեյ»,- հայտնում է ռուսական ակումբի պաշտոնական կայքը: 29-ամյա ֆուտբոլիստն իր նոր ակումբի հետ կնքել է 1,5 տարվա պայմանագիր: «Ենիսեյի» գլխավոր մարզիչն է անվանի նախկին ֆուտբոլիստ Անդրեյ Տիխոնովը:

Հիշեցնենք, որ մրցաշրջանի առաջին կեսը Սարկիսովն անցկացրել է «Մորդովիայում», որի կազմում մասնակցած 20 խաղում դարձել է 5 գոլի հեղինակ:

Ռուսաստանի առաջին դիվիզիոնի 24 տուրերից հետո «Ենիսեյը» վաստակել է 37 միավոր և ընթանում է 4-րդ տեղում, ինչը թույլ է տալիս մասնակցել Պրեմիեր լիգա դուրս գալու անցումային խաղերին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում