Գարինչայի թոռը տեղափոխվել է անգլիական ակումբ (լուսանկար)

Գարինչայի թոռը տեղափոխվել է անգլիական ակումբ (լուսանկար)

Շվեդական «Հալմստադի» հարձակվող Հենրիկ Յոհանսոնը կարիերան շարունակելու է «Բրենտֆորդում»:

Անգլիական Չեմպիոնշիփը ներկայացնող ակումբի պաշտոնական կայքը հայտնում է, որ 18-ամյա ֆուտբոլիստի հետ կնքվել է համաձայնագիր, որը գործելու է մինչև 2018 թվականի ամառը:

Յոհանսոնը լեգենդար բրազիլացի Գարինչայի թոռն է: Նա Հենրիկի տատիկի հետ ծանոթացել է 1958 թվականին Շվեդիայում կայացած աշխարհի առաջնության ժամանակ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում