Հայտնի է` ում գլխավորությամբ «Վալենսիան» կանցկացնի մրցաշրջանի երկրորդ կեսը

Հայտնի է` ում գլխավորությամբ «Վալենսիան» կանցկացնի մրցաշրջանի երկրորդ կեսը

«Վալենսիան» իր պաշտոնական կայքի միջոցով հայտարարել է, որ թիմի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Սալվադոր Գոնսալես Մարկոն, ով ավելի հայտնի է Վորո անվամբ, մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը շարունակելու է աշխատանքը:

Իսպանական ակումբը վստահություն է հայտնել, որ 53-ամյա մասնագետը կկարողանա թիմի համար անչափ անհաջող դասավորվող մրցաշրջանում շտկել իրավիճակը:

Վորոն «չղջիկների» ղեկին կանգնել է Չեզարե Պրանդելիի հրաժարականից հետո: Նախկինում նա ժամանակավոր պաշտոնակատար է եղել Գարի Նևիլի պաշտոնանկությունից հետո:

Իսպանիայի առաջնությունում անցկացրած 16 խաղերում «Վալենսիան» վաստակել է 13 միավոր և ընթանում է 17-րդ հորզիոնականում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում