ՈՒԵՖԱ. «Պարտիզանը» 3 տարով հեռացվել է եվրագավաթներից

ՈՒԵՖԱ. «Պարտիզանը» 3 տարով հեռացվել է եվրագավաթներից

ՈւԵՖԱ-ի ֆինանսական հարցերով ակումբների կառավարման արբիտրաժային հանձնաժողովը «Պարտիզանին» երեք տարով որակազրկել է եվրագավաթներին մասնակցելու իրավունքից:

Եվրոպական ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ նման որոշման պատճառ է դարձել ֆինանսական «Արդար խաղի» և լիցենզավորման կանոնները խախտելու համար: Սերբական ակումբը պարտքեր է ունեցել այլ թիմերի, իր աշխատակիցների, ինչպես նաև սոցիալական ու հարկային ծառայություններին:

Բալկանյան գրանդը չի մասնակցի առաջիկա երեք մրցաշրջանների (2017-18թթ․, 2018-19թթ․ և 2019-2020թթ․) եվրագավաթներին:

«Պարտիզանն» այդ որոշումը կարող է բողոքարկել Լոզանի մարզական արբիտրաժային դատարանում (CAS):

Հետևեք մեզ նաև Telegram-ում