Իտալացի ֆուտբոլիստը 6 տարի անց վերադարձել է «Միլան»

Իտալացի ֆուտբոլիստը 6 տարի անց վերադարձել է «Միլան»

«Միլանի» նախկին դարպասապահ Մարկո Ստորարին վերադարձել է իտալական թիմ,- հայտնում է «ռոսոներիի» պաշտոնական կայքը:

40-ամյա ֆուտբոլիստը հանդես էր գալիս «Կալյարիում» և դարձել է այդ երկու ակումբների միջև կնքված վարձակալական փոխանակման մի մասը:

Հակառակ ուղղությամբ է մեկնել «Միլանի» 24-ամյա դարպասապահ Գաբրիելը: Բրազիլացին վարձակալական համաձայնագրից առաջ երկարաձգել է իտալական գրանդի հետ պայմանագրի ժամկետը:

Ստորարին «Միլանում» է հանդես եկել 2007-2010 թվականներին: Նա նաև պաշտպանել է «Յուվենտուսի» գույները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում