Իտալիայի գավաթ․ «Յուվենտուսը» դուրս եկավ 1/4 եզրափակիչ (տեսանյութ)

Իտալիայի գավաթ․ «Յուվենտուսը» դուրս եկավ 1/4 եզրափակիչ (տեսանյութ)

Իտալիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչ փուլում «Յուվենտուսը» սեփական հարկի տակ 3։2 հաշվով առավելության հասավ «Ատալանտայի» նկատմամբ և պայքարը շարունակելու հնարավորություն ստացավ։

Թուրինցիներից մեկական գոլով աչքի ընկան Պաուլո Դիբալան, Մարիո Մանջուկիչը և Միրալեմ Պյանիչը, իսկ «Ատալանտայի» գոլերը խփեցին Աբդուլայ Կոնկոն և Էմանուել Լատե Լատը։

1/4 եզրափակչում «Յուվենտուսը» խաղալու է «Միլան»-«Տորինո» զույգի հաղթողի հետ․ այդ հանդիպումը կայանալու է հունվարի 12-ին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում