Լիգայի գավաթ․ «Լիվերպուլն» առաջին խաղում պարտվեց «Սաութհեմփթոնին» (տեսանյութ)

Լիգայի գավաթ․ «Լիվերպուլն» առաջին խաղում պարտվեց «Սաութհեմփթոնին» (տեսանյութ)

Անգլիայի լիգայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ փուլի առաջին խաղում «Լիվերպուլը» հյուրընկալվելիս նվազագույն հաշվով զիջեց «Սաութհեմփթոնին»։ Հանդիպման միակ գոլը 20-րդ րոպեին խփեց Նաթան Ռեդմոնդը։ 

Թիմերն «Էնֆիլդում» պատասխան հանդիպումն անցկացնելու են հունվարի 25-ին։

Հիշեցնենք, որ եզրափակիչ փուլի մյուս ուղեգրի համար պայքարում են «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Հալ Սիթին»․ այս թիմերի առաջին խաղում «կարմիր սատանաները» հաղթել են 2։0 հաշվով։

Հետևեք մեզ նաև Telegram-ում