Իսպանիայի գավաթ․ «Բարսելոնան» հաղթահարեց 1/8 եզրափակչի արգելքը (տեսանյութ)

Իսպանիայի գավաթ․ «Բարսելոնան» հաղթահարեց 1/8 եզրափակչի արգելքը (տեսանյութ)

«Բարսելոնան» հաղթահարեց Իսպանիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչ փուլի արգելքը։

Առաջին խաղում կատալոնացիները 1։2 հաշվով պարտվել էին Բիլբաոյի «Ատլետիկին», սակայն «Կամպ Նոուում» կայացած խաղում կարողացան առավելության հասնել 3։1 հաշվով և պայքարը շարունակելու հնարավորություն ստանալ։

Ինչպես և սպասվում, բասկերը խաղացին խոր պաշտպանությունից, իսկ «Բարսելոնայի» ֆուտբոլիստները մեկնարկային րոպեներից ունեցան զգալի առավելություն։ Հաշիվը բացվեց 35-րդ րոպեին․ աչքի ընկավ Լուիս Սուարեսը։ Երկրորդ կեսի մեկնարկում՝ 48-րդ րոպեին, Նեյմարը 11-մետրանոց նշակետից կրկնապատկեց իր թիմի առավելությունը։

«Ատլետիկն» Էնրիկ Սաբորիտի շնորհիվ կարողացավ շատ արագ կրճատել հաշվի տարբերությունը, սակայն վերջնամասում գոլ բաց թողեց՝ զրկվելով 1/4 եզրափակչի ուղեգիր ստանալու հնարավորությունից։ Վերջնական հաշիվը 78-րդ րոպեին ձևակերպեց Լիոնել Մեսսին` հերթական անգամ աչքի ընկնելով տուգանայինի դիպուկ իրացմամբ։

Ավելի վաղ 1/4 եզրափակչում իր տեղն ապահովել են «Ատլետիկոն», «Ալավեսը», «Ալկորկոնը» և «Ռեալ Սոսյեդադը», իսկ հունվարի 12-ին կայանալու են «Էյբար» – «Օսասունա», «Սելտա» – «Վալենսիա» և «Սևիլյա» – «Ռեալ» պատասխան խաղերը։

Իսպանիայի գավաթ, 1/8 եզրափակիչ, պատասխան խաղ

«Բարսելոնա» – «Ատլետիկ»՝ 3։1
Գոլերը՝ Սուարես 35՛, Նեյմար 48՛ / 11-մետրանոց, Մեսսի 78՛ – Սաբորիտ 48՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում