Ռոբերտ Արզումանյանը հավաք է անցկացնելու Ռուսաստանի Պրեմիեր լիգայի թիմում

Ռոբերտ Արզումանյանը հավաք է անցկացնելու Ռուսաստանի Պրեմիեր լիգայի թիմում

Հայաստանի հավաքականի նախկին պաշտպան Ռոբերտ Արզումանյանը, հնարավոր է, կարիերան շարունակի Տուլայի «Արսենալում»:

Ռուսաստանի Պրեմիեր լիգան ներկայացնող ակումբը համաձայնություն է ձեռք բերել «Ամկարի» հետ․ 31-ամյա ֆուտբոլիստն այսօր կմեկնի Թուրքիա և այնտեղ կմիանա ուսումնամարզական հավաք անցկացնող «Արսենալին»: Այդ մասին հայտնում է պերմյան ակումբի պաշտոնական կայքը:

Հիշեցնենք, որ Ռոբերտ Արզումանյանն «Ամկար» է տեղափոխվել 2014 թվականի հուլիսին և դեռ կես տարվա պայմանագիր ունի այդ ակումբի հետ: Ռուսական թիմի կազմում նա 13 խաղի է մասնակցել, իսկ 2016 թվականին վարձավճարով հանդես է եկել Կարագանդայի «Շախտյորում»:

Վերջին 8 ամիսներին Արզումանյանն ապաքինվում էր վնասվածքից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում