Մեսսին կրկնեց «Բարսելոնայում» տուգանային հարվածներով խփած գոլերի ռեկորդը (տեսանյութ)

Մեսսին կրկնեց «Բարսելոնայում» տուգանային հարվածներով խփած գոլերի ռեկորդը (տեսանյութ)

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին գոլի հեղինակ է դարձել Իսպանիայի Գավաթի խաղարկության Բիլբաոյի «Ատլետիկի» հետ պատասխան խաղում (3:1): Արգենտինացին աչքի է ընկել տուգանային հարվածով, ինչը կատալոնացիներին դուրս է բերել քառորդ եզրափակիչ:

29-ամյա ֆուտբոլիստի համար դա «կապտանռնագույնների» կազմում տուգանային հարվածով խփված 26-րդ գնդակն էր: Այսպիսով, Մեսսին կրկնեց կատալոնացիների պատմության ռեկորդը, որը պատկանում էր թիմի լեգենդար հոլանդացի պաշտպան Ռոնալդ Կումանին։

Հատկանշական է, որ աշխարհի հնգակի լավագույն ֆուտբոլիստը երրորդ անընդմեջ խաղում գոլի հեղինակ է դառնում տուգանային հարվածով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում