Մեկնարկում է Երևանի արագ շախմատի առաջնությունը

Մեկնարկում է Երևանի արագ շախմատի առաջնությունը

Երևանի արագ շախմատի առաջնությունը կանցկացվի հունվարի 15-ին, ժամը 11:00-ին, շվեյցարական մրցակարգով, 7 խաղափուլով: Մրցաշարը կանցկացվի Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը:

Ժամակարգը` 10-ական րոպե, 5-ական վայրկյան հավելումով` սկսած առաջին քայլից: Մասնակցում են առանց վարկանիշի և արագ շախմատի մինչև 231 վարկանիշով շախմատիստները:

1-10-րդ տեղերը գրաված մասնակիցները իրավունք կստանան հանդես գալու ՀՀ արագ շախմատի եզրափակիչ առաջնությանը:

Հավասար միավորներ վաստակելու դեպքում տեղերը որոշվում են ըստ հետևյալ ցուցանիշների.

1. Հատված Բուխհոլց-1
2. Գումարային Բուխհոլց
3. Սև գույնով խաղացած պարտիաների քանակ

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում