Իբրահիմովիչ. Երեք ամսում նվաճեցի Անգլիան

Իբրահիմովիչ. Երեք ամսում նվաճեցի Անգլիան

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը խոսել է իր խաղի ու նպատակների մասին:

«Դիեգո Կոստայի ցուցանիշնե՞րը: Ո՛չ, ես ոչ ոքի հետ չեմ մրցակցում: Կենտրոնացած եմ գլխավոր նպատակի վրա՝ հաղթել Պրեմիեր լիգան: Անհատական երևույթները գլխավոր նպատակի ճանապարհի մի մասն են, դրա համար որոշ ֆուտբոլիստների համար այն լրացուցիչ բոնուս է:

Ես փորձում եմ իմ լավագույն խաղը ցույց տալ, որպեսզի օգնեմ թիմին: Գոլեր եմ խփում, լավ խաղում և լավ պահեր ստեղծում թիմակիցներիս համար: Քանի դեռ կկարողանամ, կօգնեմ «Մանչեսթեր Յունայթեդին»: Թիմակիցներս նույնպես օգնում են ինձ:

Անձնական նպատակներ չունեմ, չէ՞ որ արդեն հասել եմ դրան. երեք ամսում նվաճեցի Անգլիան»,- 34-ամյա ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում «կարմիր սատանաների» մամուլի ծառայությունը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում