Ֆուտբոլային ակումբների ամենաշատ հաճախելությունն ունեցող պաշտոնական կայքերը

Ֆուտբոլային ակումբների ամենաշատ հաճախելությունն ունեցող պաշտոնական կայքերը

Հայտնի են դարձել 2016 թվականի առաջին 6 ամսվա ընթացքում համաշխարհային ֆուտբոլի ակումբների պաշտոնական կայքերի հաճախելությանը թվերը,- հայտնում է «Sportingintelligence»՝ հղում կատարելով ՈւԵՖԱ-ին:

Առաջատարը «Մանչեսթեր Յունայթեդի» կայքն է, որն ամսական հաճախում է 8,6 միլիոն մարդ: Երկրորդ տեղում է «Արսենալինը»՝ 8,5 միլիոն, իսկ երրորդում՝ «Լիվերպուլինը»՝ 7,7: Իսպանական գերակումբներ «Ռեալն» (7,2) ու «Բարսելոնան» (6,3) եզրափակում են լավագույն հնգյակը:

Թոփ-20-ը հետևյալ հերթականությունն ունի՝

1. «Մանչեսթեր Յունայթեդ» – ամսական 8,6 միլիոն մարդ
2. «Արսենալ» – 8,5
3. «Լիվերպուլ» – 7,7
4. «Ռեալ» – 7,2
5. «Բարսելոնա» – 6,3
6. «Ֆեներբախչե» – 3,3
7. «Չելսի» – 3,2
8. «Դինամո» Կիև – 3,1
9. «Բավարիա» – 2,9
10. «Բորուսսիա Դորտմունդ» – 2,7
11. «Ալ Ահլի» – 2,6
12. ՊՍԺ – 2,6
13. «Լեսթեր» – 1,9
14. «Տոտենհեմ» – 1,8
15. «Մարսել» – 1,8
16. «Սան Պաուլո» – 1,75
17. «Մանչեսթեր Սիթի» – 1,7
18. «Զենիթ» – 1,6
19. «Գալաթասարայ» – 1,6
20. «Յուվենտուս» – 1,5

Հետևեք մեզ նաև Telegram-ում