Պայետը հրաժարվել է խաղալ «Վեսթ Հեմի» կազմում և չի ներկայանում մարզումներին

Պայետը հրաժարվել է խաղալ «Վեսթ Հեմի» կազմում և չի ներկայանում մարզումներին

«Վեսթ Հեմի» գլխավոր մարզիչ Սլավեն Բիլիչը մեկնաբանել է թիմի կիսապաշտպան Դիմիտրի Պայետի՝ լոնդոնյան ակումբից հեռանալու հնարավորությունը:

«Մենք չենք ցանկանում վաճառել Պայետի տրանսֆերը, բայց նա չի ուզում խաղալ մեր թիմում: Նա ցանկանում է հեռանալ: Հիասթափված ու զայրացած եմ նրա որոշումից»,- խորվաթ մասնագետի խոսքերն է մեջբերում «The Guardian»-ը:

Ֆրանսիացին հրաժարվել է մասնակցել «Քրիսթալ Փելասի» հետ կայանալիք ԱՊԼ-ի առաջիկա հանդիպմանը: 29-ամյա ֆուտբոլիստը նաև դադարել է հաճախել լոնդոնցիների մարզումներին: «Վեսթ Հեմի» հետ Պայետի պայմանագրի ժամկետն ավարտվում է 4,5 տարի անց՝ 2021 թվականին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում