«Շիրակի» նախկին ֆուտբոլիստը տեղափոխվել է «Սելթիկ» (լուսանկար)

«Շիրակի» նախկին ֆուտբոլիստը տեղափոխվել է «Սելթիկ» (լուսանկար)

«Կրասնոդարի» կիսապաշտպան Էբուե Կուասին կարիերան շարունակելու է «Սելթիկում»,- հայտնում է բրիտանական ակումբի պաշտոնական կայքը:

Շոտլանդական գրանդի հետ 19-ամյա ֆուտբոլիստը 4 տարվա պայմանագիր է ստորագրել: Սպասվում է, որ իուվարցու տրանսֆերի համար «Կրասնոդարը» ստանալու է 3 միլիոն եվրո:

«Սելթիկի» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը ֆուտբոլիստի խաղը գնահատելիս ասել է. «10 վայրկյան պահանջվեց, որպեսզի հասկանամ, որ Կուասին տաղանդ է: Նույնը եղել է նաև Ռահիմ Սթերլինգի ու Կոուտինյոյի դեպքում»:

Կուասին «Կրասնոդար» է տեղափոխվել 2014 թվականի ամռանը՝ Գյումրիի «Շիրակից»: Փաստաթղթերի հետ կապված խնդիրների պատճառով կիսապաշտպանը հայկական թիմի կազմում ոչ մի պաշտոնական խաղի չի մասնակցել: Էբուեն «Շիրակում» անցկացրել է կես տարի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում