Վիսենտե դել Բոսկե․ Ռոնալդուն բարձրակարգ ֆուտբոլիստ է, բայց․․․

Վիսենտե դել Բոսկե․ Ռոնալդուն բարձրակարգ ֆուտբոլիստ է, բայց․․․

«Ռեալի» և Իսպանիայի հավաքականի նախկին մարզիչ Վիսենտե դել Բոսկեն չի կարծում, թե Կրիշտիանու Ռոնալդուն մադրիդյան ակումբի պատմության լավագույն ֆուտբոլիստն է։ Այս կապակցությամբ դել Բոսկեն «Ռեալի» լեգենդար ֆուտբոլիստների անուններ է տվել։

«Իհարկե, Ռոնալդուն բարձրակարգ ֆուտբոլիստ է, սակայն «Ռեալում» եղել են այնպիսի ֆուտբոլիստներ, ինչպիսին օրինակ՝ Ռաուլն ու Խենտոն են։ Պարզապես յուրաքանչյուր ֆուտբոլիստ ունենում է իր ժամանակաշրջանը»,- դել Բոսկեի խոսքը փոխանցում է «Marca»-ն։

Հիշեցնենք, որ Ռոնալդուն օրերս ՖԻՖԱ-ի կողմից ստացել է 2016 թվականի լավագույն ֆուտբոլիստի համար նախատեսված մրցանակը, իսկ ավելի վաղ կարիերայում չորրորդ անգամ արժանացել էր «Ոսկե գնդակի»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում