«Արսենալի» երեք ֆուտբոլիստներ երկարաձգել են պայմանագրերը (տեսանյութ)

«Արսենալի» երեք ֆուտբոլիստներ երկարաձգել են պայմանագրերը (տեսանյութ)

Լոնդոնի «Արսենալը» պաշտոնապես հայտարարել է միանգամից երեք ֆրանսիացի ֆուտբոլիստների՝ Օլիվյե Ժիրուի, Ֆրանսիս Կոկլենի և Լորան Կոսյելինիի հետ երկարաժամկետ պայմանագրեր կնքելու մասին: Գործարքների մանրամասները չեն հաղորդվում:

«Շատ ուրախ ենք, որ թիմի երեք կարևոր խաղացողներ որոշեցին երկար ժամանակ մեզ հետ մնալ։ Վերջին տարիներին Ֆրանսիսը մեծ հաջողությունների է հասել, քանի որ ամեն օր տքնաջան աշխատում է։ Օլիվյեն մեծ փորձ ունի, իսկ Լորանին համարում եմ աշխարհի լավագույն պաշտպաններից մեկը»,- «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերի խոսքը փոխանցում է ակումբի մամուլի ծառայությունը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում