«Հոֆենհայմի» պաշտպանը կտեղափոխվի «Բավարիա»

«Հոֆենհայմի» պաշտպանը կտեղափոխվի «Բավարիա»

«Հոֆենհայմի» պաշտպան Նիկլաս Զյուլեն կարիերան շարունակելու է «Բավարիայում»։

«Kichker»-ը հաղորդում է, որ ակումբների միջև ընթացող բանակցությունները վերջնական փուլում են և առաջիկա օրերին կլինի պաշտոնական հայտարարություն։ 21-ամյա Զյուլեն արդեն համաձայնեցրել է անձնական պայմանագրի կետերը, համաձայնագիրը նախատեսված է լինելու 5 տարվա համար։

Ավելի վաղ մյունխենյան ակումբի նախագահ Ուլի Հյոնեսը հաստատել էր, որ բանակցություններ են ընթանում և նշել էր, որ միակ դժվարությունը «Հոֆենհայմի» հետ տրանսֆերի արժեքի շուրջ հայտարարի գալն է։

Հավելենք, որ Բունդեսլիգայի ընթացիկ խաղարկությունում Նիկլաս Զյուլեն մասնակցել է 15 խաղի և դարձել է 1 գոլի հեղինակ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում