Զիդան․ Այս պահին չենք մտածում 3 տիտղոս նվաճելու մասին

Զիդան․ Այս պահին չենք մտածում 3 տիտղոս նվաճելու մասին

«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանն ընդգծել է, որ իր սաները չեն կենտրոնացել ընթացիկ մրցաշրջանի բոլորը տիտղոսները նվաճելու մտքի վրա։

-Այս պահին մենք չենք մտածում երեք տիտղոս նվաճելու մասին։ Կենտրոնացել ենք առանձին նպատակների վրա։ Իհարկե, բոլորը ցանկանում են հաղթել և՛ առաջնությունում, և՛ գավաթի խաղարկությունում, և՛ Չեմպիոնների լիգայում, սակայն այդ ամենի համար դեռ բավականին ժամանակ կա։ Չենք կարող պարզապես մտածել 3 տիտղոսի մասին։ Ամեն ինչի հասնում են ամենօրյա աշխատանքի շնորհիվ, որն էլ կատարում ենք,- ֆրանսիացի մասնագետի խոսքը մեջբերել է «Marca»-ն։

Հիշեցնենք, որ «Ռեալը» գլխավորում է Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակը, Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում խաղալու է «Նապոլիի» հետ, իսկ Իսպանիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի առաջին խաղում 3։0 հաշվով հաղթել է «Սևիլյային»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում