Պաշտոնական․ Շնայդերլինը տեղափոխվեց «Էվերթոն» (լուսանկար)

Պաշտոնական․ Շնայդերլինը տեղափոխվեց «Էվերթոն» (լուսանկար)

Ֆրանսիացի կիսապաշտպան Մորգան Շնայդելինը «Մանչեսթեր Յունայթեդից» տեղափոխվել է «Էվերթոն»։

«Էվերթոնի» մամուլի ծառայությունը հաղորդում է, որ 27-ամյա ֆուտբոլիստը մինչև 2021 թվականի հունիս նախատեսված պայմանագիր է կնքել։ Տրանսֆերի նախնական արժեքը կազմել է 20 մլն ֆունտ սթերլինգ (մոտ 22․9 մլն եվրո), սակայն կախված ֆուտբոլիստի արդյունքներից և հաջողություններից՝ այն կարող է հասնել մինչև 24 մլն ֆունտ սթերլինգի։

Հիշեցնենք, որ 2015 թվականի ամռանը Շնայդերլինի համար «կարմիր սատանաները» «Սաութհեմփթոնին» վճարել էին 42 միլիոն եվրո:

Հետևեք մեզ նաև Telegram-ում