Պաշտոնական․ «Յուվենտուսը» նոր պաշտպան ունի

Պաշտոնական․ «Յուվենտուսը» նոր պաշտպան ունի

«Յուվենտուսի» ղեկավարությունն «Ատալանտայից» գնել է պաշտպան Մատիա Կալդարայի տրանսֆերը։

22-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմել է 15 մլն եվրո, որը «Յուվենտուսը» կարող է վճարել 4 տարվա ընթացքում։ Ընդ որում, այդ ընթացքում հնարավոր են մինչև 6 մլն եվրոյի հասնող հավելավճարներ։

Մատիան «Յուվենտուսի» հետ մինչև 2021 թվականի հունիսի 30-ը նախատեսված պայմանագիր է կնքել, սակայն ակումբների ձեռք բերած համաձայնությամբ՝ մինչև 2018 թվականի հունիսի 30-ը ֆուտբոլիստն անվճար վարձակալությամբ կշարունակի հանդես գալ «Ատալանտայում»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում