Իսպանիայի գավաթ․ «Սելտան» պայքարից դուրս թողեց «Վալենսիային» (տեսանյութ)

Իսպանիայի գավաթ․ «Սելտան» պայքարից դուրս թողեց «Վալենսիային» (տեսանյութ)

Իսպանիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչ փուլի առաջին խաղում «Սելտան» 4։1 հաշվով հաղթել էր «Վալենսիային»։ Պատասխան խաղում «չղջիկները» չկարողացան շտկել դրությունը և կրկին պարտություն կրեցին։

Վիգոյի «Բալաիդոս» մարզադաշտում կայացած հանդիպումն ավարտվեց 2։1 հաշվով։ 61-րդ րոպեին Ջուզեպե Ռոսին առաջ մղեց դաշտի տերերին։ Երկու րոպե անց Վինիսիուս Արաուջոն վերականգնեց հաշվի հավասարությունը, սակայն 93-րդ րոպեին Պիոնե Սիստոն ապահովեց «Սելտայի» երկրորդ հաղթանակը։

Այսպիսով, «Սելտան» կխաղա 1/4 եզրափակչում, իսկ առաջիկա մրցակցի անունը կիմանա այս փուլի բոլոր հանդիպումների ավարտից հետո։

Հետևեք մեզ նաև Telegram-ում