Ռամոս․ Իմ հուղարկավորության օրը կլինեն «Սևիլյայի» և «Ռեալի» դրոշները

Ռամոս․ Իմ հուղարկավորության օրը կլինեն «Սևիլյայի» և «Ռեալի» դրոշները

Իսպանիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչ փուլի՝ «Սևիլյա»-«Ռեալ» պատասխան հանդիպման (3:3) ընթացքում դաշտի տերերի երկրպագուները պարբերաբար վիրավորական արտահայտություններ էին հնչեցնում «սերուցքայինների» ավագ Սերխիո Ռամոսի հասցեին։

Ռամոսը, ով այդ խաղում 11-մետրանոց հարվածից դարձավ գոլի հեղինակ, երկրպագուների տգեղ պահվածքի վերաբերյալ իր մեկնաբանությունն է տվել։

-Ես չեմ անարգել «Սևիլյայի» երկրպագուներին։ Հակառակը՝ մի մասից ես ներողություն եմ խնդրել։ «Սևիլյան» միշտ կմնա իմ տունը՝ անկախ նրանից, թե ինձ որքան կսուլեն։ «Սևիլյայի» երկրպագուներն արժանի են հարգանքի, բայց ոչ նրանք, ովքեր առաջին իսկ րոպեից հիշեցին իմ մայրիկին․․․ Իմ հուղարկավորության օրը կլինեն «Սևիլյայի» և «Ռեալի» դրոշները,- Ռամոսի խոսքը մեջբերված է «Marca»-ից։

Հիշեցնենք, որ Սերխիո Ռամոսը «Սևիլյայի» սան է, 2004-2005 թվականներին Ռամոսը հանդես է եկել «Սևիլյայի» հիմնական կազմում, ապա տեղափոխվել «Ռեալ»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում