Շվեդիայի հավաքականի կազմում գոլ խփած ամենաերիտասարդ ֆուտբոլիստը (տեսանյութ)

Շվեդիայի հավաքականի կազմում գոլ խփած ամենաերիտասարդ ֆուտբոլիստը (տեսանյութ)

17-ամյա հարձակվող Ալեքսանդր Իսակն օգնել է Շվեդիայի հավաքականին ընկերական խաղում հաղթանակ տոնել Սլովակիայի նկատմամբ և դարձել է ազգային ընտրանու կազմում գոլ խփած ամենաերիտասարդ ֆուտբոլիստը։ 

ԱԻԿ-ի ֆուտբոլիստը գերազանցել է Էրիկ Դալստրյոմի՝ 105 տարի առաջ սահմանած ռեկորդը։ Իսակը 17 տարեկան 114 օրական է, իսկ Դալտրյոմը գոլը խփել է 18 տարեկան, 1 օրականում։

Իսակը հանդիպման հաշիվը բացել է 19-րդ րոպեին։ Մինչև ընդմիջում հաշվի մեջ փոփոխություններ չեն արձանագրվել, իսկ երկրորդ կեսում շվեդները ևս 5 գոլ են խփել։

Հետևեք մեզ նաև Telegram-ում