Կայացել է Ավստրալիայի Բաց առաջնության վիճակահանությունը

Կայացել է Ավստրալիայի Բաց առաջնության վիճակահանությունը

Հունվարի 16-ին Մելբուրնում մեկնարկելու է «Մեծ Սաղավարտի» մրցաշարերից առաջինը՝ Ավստրալիայի Բաց առաջնությունը։

Այսօր կայացել են տղամարդկանց և կանանց մրցաշարերի վիճակահանությունները, որոնք բավականին ուշագրավ խաղերի կարող են հանգեցնել։

Օրինակ՝ շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերն արդեն երրորդ շրջանում կարող է հանդիպել Թոմաշ Բերդիխի հետ, իսկ չորրորդում՝ Կեի Նիսիկորիի։ Աշխարհի և մրցաշարի առաջին ռակետ Էնդի Մարեյը պայքարը սկսելու է ուկրաինացի Իլյա Մարչենկոյի հետ խաղով, իսկ բրիտանացու հաջորդ մրցակիցը կարող է դառնալ Սեմ Կուերին։ Չորրորդ շրջանում Մարեյը կարող է խաղալ կա՛մ Ջոն Իսների, կա՛մ Լյուկա Պուի հետ, իսկ 1/4 եզրափակչի պոտենցիալ մրցակիցները կարող են դառնալ Բերդիխը, Ֆեդերերը, Նիսիկորին։

Երկրորդ ռակետ Նովակ Ջոկովիչի համար մրցաշարը բավականին բարդ մեկնարկ է ունենալու․ սերբ թենիսիստն արդեն առաջին շրջանում խաղալու է Ֆերնանդո Վերդասկոյի հետ, ում նկատմամբ վերջերս Դոհայի մրցաշարում դժվարին հաղթանակ տոնեց։ Պայքարը շարունակելու դեպքում Ջոկովիչը կարող է հանդիպել Գրիգոր Դիմիտրովի, Դոմինիկ Տիմի հետ։

Իսպանացի Ռաֆայել Նադալի առաջին մրցակիցը լինելու է Ֆլորիան Մայերը։ Երրորդ շրջանում Նադալը կարող է խաղալ Ալեքսանդր Զվերևի հետ, իսկ արդեն չորրորդ շրջան դուրս գալու դեպքում, հնարավոր է, հանդիպի Գաել Մոնֆիսին։

Ավստրալիայի Բաց առաջնություն, առաջին շրջան

Էնդի Մարեյ (Մեծ Բրիտանիա, 1) — Իլյա Մարչենկո (Ուկրաինա)
Անդրեյ Կուզնեցով (Ռուսաստան) — Կեի Նիսիկորի (Ճապոնիա, 5)
Ստանիսլաս Վավրինկա (Շվեյցարիա, 4) — Մարտին Կլիժան (Սլովակիա)
Կարեն Խաչանով (Ռուսաստան) — Ադրիան Մանարինո (Ֆրանսիա)
Եժի Յանովիչ (Լեհաստան, SR) — Մարին Չիլիչ (Խորվաթիա, 7)
Գաել Մոնֆիս (Ֆրանսիա, 6) — Իրժի Վեսելի (Չեխիա)
Ֆլորիան Մայեր (Գերմանիա) — Ռաֆայել Նադալ (Իսպանիա, 9)
Դաստին Բրաուն (Գերմանիա) — Միլոշ Ռաոնիչ (Կանադա, 3)
Դոմինիկ Տիմ (Ավստրիա, 8) — Յան-Լեննարդ Շտրուֆ (Գերմանիա)
Ֆերնանդո Վերդասկո (Իսպանիա) — Նովակ Ջոկովիչ (Սերբիա, 2)
․․․

Տղամարդկանց մրցաշարի ամբողջական վիճակահանությունը ներկայացված է այստեղ։

Կանանց մրցաշարում Անժելիկա Կերբերը պայքարը կսկսի Լեսիա Ցուրենկոյի հետ խաղով։ Երկրորդ շրջանում աշխարհի ուժեղագույն թենիսիստուհին կարող է հանդիպել Կարինա Վիտհարտին, իսկ երրորդում՝ ռումինուհի Իրինա-Կամելիա Բեգուին

Սերենա Ուիլյամսի առաջին մրցակիցը կլինի Բելինդա Բենչիչը, ում հաղթելու դեպքում ամերիկուհին կարող է մրցել Տիմեա Բաբոշի հետ։ 1/4 եզրափակչում Ուիլյամսի հավանական մրցակիցները կարող են լինել այնպիսի թենիսիստուհիներ, ինչպիսիք են Դոմինիկա Ցիբուլկովան, Յոհանա Կոնտան, Կարոլին Վոզնյացկին։

Կանանց մրցաշարի ամբողջական վիճակահանությանը կարող եք ծանոթանալ այստեղ։

Հիշեցնենք, որ մրցաշարի գործող չեմպիոններն են Նովակ Ջոկովիչն ու Անժելիկա Կերբերը։ Այս տարի կանանց մրցաշարի եզրափակիչ հանդիպումը կայանալու է հունվարի 28-ին, տղամարդկանց եզրափակիչը՝ հունվարի 29-ին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում