ՀՀ տղամարդկանց և կանանց առաջնություններ. 1-ին տուրի արդյունքները

ՀՀ տղամարդկանց և կանանց առաջնություններ. 1-ին տուրի արդյունքները

Երեկ տեղի ունեցան շախմատի Հայաստանի տղամարդկանց և կանանց առաջնությունների առաջին տուրի պարտիաները:

Տղամարդկանց մրցաշարում գործող չեմպիոն Զավեն Անդրիասյանը սև խաղաքարերով առավելության հասավ Սամվել Տեր-Սահակյանի նկատմամբ: Առաջին տուրում Տիգրան Լ. Պետրոսյանի նկատմամբ կարևոր հաղթանակ տոնեց Ռոբերտ Հովհաննիսյանը: Մրցաշարը հաղթանակով մեկնարկեց նաև Հովհաննես Գաբուզյանը, ով առավելության հասավ Կարեն Գրիգորյանի նկատմամբ: Աշխարհի մինչև 18 տարեկանների չեմպիոն Մանուէլ Պետրոսյանը ոչ-ոքի խաղաց աշխարհի մինչև 16 տարեկանների չեմպիոն Հայկ Մարտիրոսյանի հետ: Ոչ-ոքի արդյունք գրանցվեց նաև Տիգրան Հարությունյան-Արման Փաշիկյան պարտիայում:

Երկրորդ տուրի զույգեր

  • Անդրիասյան – Գրիգորյան
  • Պետրոսյան Տ. – Գաբուզյան
  • Մարտիրոսյան – Հովհաննիսյան
  • Փաշիկյան – Պետրոսյան Մ.
  • Տեր-Սահակյան – Հարությունյան

Կանանց մրցաշարի մեկնարկային տուրում գործող չեմպիոնուհի Մարիա Գևորգյանը մրցեց 2015 թվականի չեմպիոնուհու` Սուսաննա Գաբոյանի հետ: Սկզբունքային պարտիայում ուժեղ գտնվեց Գևորգյանը: Առաջին տուրում հաղթանակներ տոնեցին նաև Մարիամ Ավետիսյանը, Արփինե Գրիգորյանն ու Աննա Հայրապետյանը: Միակ ոչ-ոքին գրանցվեց Արմինե Բաբայան – Աննա Սարգսյան պարտիայում:

Երկրորդ տուրի զույգեր

  • Ղուկասյան – Առաքելյան
  • Գաբոյան – Հայրապետյան
  • Գասպարյան – Գևորգյան
  • Սարգսյան – Գրիգորյան
  • Ավետիսյան – Բաբայան։
Հետևեք մեզ նաև Telegram-ում