Պրեմիեր լիգա․ Հայտնի են ամսվա լավագույն մարզիչն ու ֆուտբոլիստը (լուսանկարներ)

Պրեմիեր լիգա․ Հայտնի են ամսվա լավագույն մարզիչն ու ֆուտբոլիստը (լուսանկարներ)

«Չելսիի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն երրորդ անգամ անընդմեջ ստացել է Անգլիայի Պրեմիեր լիգայի ամսվա լավագույն մարզչի մրցանակը: Իտալացի մասնագետը Պրեմիեր լիգայի առաջին մարզիչն է, ով այս կոչմանն արժանանում է երեք անգամ անընդմեջ։

Դեկտեմբերի Կոնտեի գլխավորությամբ «Չելսին» 6 հաղթանակ է տոնել՝ առավելության հասնելով «Մանչեսթեր Սիթիի» (3:1), «Վեսթ Բրոմվիչի» (1:0), «Սանդերլենդի» (1:0), «Քրիսթալ Փելասի» (1:0), «Բորնմուտի» (3:0) և «Սթոք Սիթիի» (4։2) նկատմամբ։

Հունվարի 4-ին կայացած Պրեմիեր լիգայի 20-րդ տուրում «Չելսին» 0։2 հաշվով զիջեց «Տոտենհեմին», այդպիսով ընդհատվեց «ազնվականների»՝ 13 անընդմեջ հաղթանակներից բաղկացած ռեկորդային շարքը։

Ամսվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակը ստացել է «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը։ Շվեդ ֆուտբոլիստը դեկտեմբերին իր թիմին օգնել է 5 հաղթանակ տոնել՝ դառնալով 5 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է ամսվա լավագույն գոլի հեղինակ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում