Սեմինար-հանդիպում ՀՀ Բարձրագույն խմբի ակումբների հետ

Սեմինար-հանդիպում ՀՀ Բարձրագույն խմբի ակումբների հետ

Հունվարի 13-ին ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում, տեղի ունեցավ ՀՖՖ Արտոնագրման բաժնի կողմից կազմակերպված սեմինար-հանդիպում ՀՀ Բարձրագույն խմբի ակումբների արտոնագրման պատասխանատուների հետ, որը վարում էր ՀՖՖ Արտոնագրման բաժնի պետ Արթուր Ազարյանը:

2016թ. դեկտեմբերի 27-ին հրապարակվեց ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի տարեկան ծրագրային հայտարարությունը, որը սովորաբար ազդարարում է արտոնագրային մրցաշրջանի սկիզբը: Այն արտոնագրերը, որոնք կտրվեն ակումբներին մրցաշրջանի ընթացքում, հիմք են հանդիսանալու և իրավունք են ընձեռելու նրանց մասնակցել ՀՀ Բարձրագույն խմբի 2017/2018 թթ. առաջնությանը և ՈՒԵՖԱ-ի ակումբային պաշտոնական մրցաշարերին նույն մրցաշրջանի ընթացքում:

ՀՖՖ Արտոնագրման բաժնի նախաձեռնությամբ 2017/2018 Արտոնագրման մրցաշրջանին փորձնական կարգով մասնակցում է նաև Հայաստանի Առաջնության Առաջին խմբում հանդեղ եկող «Էրեբունի» ակումբը: Այս մասնակցությունը թույլ կտա ակումբին ձեռք բերել համապատասխան փորձ և ապագայում՝ Բարձրագույն խմբում հանդես գալու իրավունք նվաճելու դեպքում, համապատասխանել ՀՖՖ Արտոնագրման բաժնի կողմից պահանջվող չափորոշիչներին:

Սեմինար-հանդիպման ընթացքում ՀՀ Բարձրագույն խմբի ակումբների արտոնագրման հարցերով պատասխանատուներին ներկայացվեցին բոլոր այն փոփոխությունները, որոնք տեղի են ունեցել նախորդ մրցաշրջանի համեմատ՝ կապված արտոնագրման չափանիշների հետ: Հանդիպման ժամանակ ակումբների ներկայացուցիչները հնարավորություն ունեցան ծանոթանալ այն պահանջների հետ, որոնք նրանք պետք է ներկայացնեն մինչև փետրվար՝ արտոնագրային ոչ ֆինանսական փաստաթղթերի հետ կապված: Այդ փաթեթի հիման վրա նրանք կստանան արտոնագրեր մարտ ամսին և հնարավորություն՝ մասնակցելու օգոստոսին մեկնարկող ՀՀ Բարձրագույն խմբի նոր մրցաշրջանին:

Աղբյուր՝ ՀՖՖ պաշտոնական կայք

Հետևեք մեզ նաև Telegram-ում