Կլոպ․ Մխիթարյանը համաշխարհային մակարդակի ֆուտբոլիստ է

Կլոպ․ Մխիթարյանը համաշխարհային մակարդակի ֆուտբոլիստ է

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպն Անգլիայի Պրեմիեր լիգայի 21-րդ տուրի՝ «Մանչեսթեր Յունայթեդի» հետ կայանալիք խաղից առաջ գովաբանել է մրցակցի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին, ում հետ աշխատել է Դորտմունդի «Բորուսսիայում»:

-Մխիթարյանն իր մեջ համադրում է տեխնիկան և բարձր տեմպը: Նա լավ է եզրափակում գրոհները, լավ է աշխատում, ճիշտ մոտեցում է ցուցաբերում գործին։ Նա կարող է խաղալ տարբեր դիրքերում։ Անխոս, Մխիթարյանը համաշխարհային մակարդակի ֆուտբոլիստ է։ Նրա հետ «Մանչեսթեր Յունայթեդը» տարբերվում է,- այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Կլոպը։

Հավելենք, որ «Մանչեսթեր Յունայթեդ»-«Լիվերպուլ» հանդիպումը կայանալու է հունվարի 15-ին, մեկնարկը՝ Երևանի ժամանակով 20։00-ին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում