«Բարսելոնայի» տնօրենն աշխատանքից հեռացվել է Մեսսիի վերաբերյալ հնչեցրած կարծիքի համար

«Բարսելոնայի» տնօրենն աշխատանքից հեռացվել է Մեսսիի վերաբերյալ հնչեցրած կարծիքի համար

«Բարսելոնայի» ղեկավարությունն աշխատանքից ազատել է տնօրեններից Պերե Գրատակոսին, ով պատասխանատու էր ակումբի և Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի միջև կապի համար։ Այս մասին հաղորդում է կատալոնական ակումբի մամուլի ծառայությունը։

Գրատակոսին աշխատանքից հեռացնելու պատճառը վերջինիս՝ Լիոնել Մեսսիի վերաբերյալ հնչեցրած կարծիքն է։ Իսպանիայի գավաթի խաղարկության 1/4 եզրափակիչ փուլի վիճակահանությունից հետո լրագրողների հետ զրուցելիս Գրատակոսն ասել էր․

««Բարսելոնան» միայն Մեսսին չէ։ Նա շատ կարևոր ֆուտբոլիստ է, սակայն հաղթում է ամբողջ թիմը։ Առանց Ինյեստայի, Նեյմարի, Սուարեսի, Պիկեի Մեսսին այսքան լավ ֆուտբոլիստ չէր լինի»։

«Բարսելոնայի» տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ ասվում է․ «Գրատակոսն ազատվել է պաշտոնից ակումբի տեսակետին չհամապատասխանող սեփական կարծիքը հրապարակավ արտահայտելու համար»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում