Անդրանիկ Մարգարյանի հուշամրցաշարը միանձնյա առաջատար ունի

Անդրանիկ Մարգարյանի հուշամրցաշարը միանձնյա առաջատար ունի

Անդրանիկ Մարգարյանի հուշամրցաշարում կայացել են 5-րդ տուրի հանդիպումները։

Արամ Հակոբյան – Դավիթ Պառավյան և Աղասարյան Ռոբերտ – Վոյտեխ Պլատ զույգերը խաղացել են ոչ ոքի, իսկ Հովիկ Հայրապետյանը, Արման Միքայելյանն ու Ստանիսլավ Բոգդանովիչը հաղթանակներ են տոնել համապատասխանաբար Լևոն Բաբուջյանի, Վահե Բաղդասարյանի ու Դմիտրի Գորդիևսկու նկատմամբ։

Այս պահին՝ 6-րդ տուրից առաջ, Անդրանիկ Մարգարյանի հուշամրցաշարում 3․5 միավորով միանձնյա առաջատար է Հովիկ Հայրապետյանը։ Բոգդանովիչը, Աղասարյանն ու Միքայելյանը 3 միավորով կիսում են 2-4-րդ հորիզոնականները։

Հետևեք մեզ նաև Telegram-ում