Դիեգո Կոստան վիճաբանել է Կոնտեի հետ և չի մասնակցի «Լեսթերի» հետ խաղին

Դիեգո Կոստան վիճաբանել է Կոնտեի հետ և չի մասնակցի «Լեսթերի» հետ խաղին

«Չելսիի» հարձակվող Դիեգո Կոստան չի մասնակցելու Անգլիայի առաջնության 21-րդ տուրի «Լեսթերի» դեմ կայանալիք արտագնա հանդիպմանը: Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստը կոնֆլիկտ է ունեցել լոնդոնցիների գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեի հետ,- գրում է «The Daily Mail»-ը:

28-ամյա ֆուտբոլիստը հայտարարել է, որ վնասվածք ունի, սակայն «Չելսիի» բժիշկները չեն հաստատել նրա խոսքերը: Իտալացի մասնագետը բժիշկների կողմն է բռնել, ինչը պատճառով ֆուտբոլիստի ու մարզչի միջև վիճաբանություն է սկսել:

Միաժամանակ «Sky Sports»-ը տեղեկացնում է, որ Կոստան չինական ակումբից անչափ գրավիչ առաջարկ է ստացել, ըստ որի նրան պատրաստ են տարեկան վճարել է 30 միլիոն ֆունտ (34,5 միլիոն եվրո) աշխատավարձ: Այդ առաջարկը ստանալուց հետո ԱՊԼ-ի ընթացիկ առաջնության լավագույն ռմբարկուն 3 օր չի մարզվել:

«Չելսի» սեփականատեր Ռոման Աբրամովիչը չինական ակումբին հայտնել է, որ չի պատրաստվում բաժանվել Կոստայից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում