Կոնտեն` ընդդեմ Մոուրինյուի. ԱՊԼ-ի ամսվա մարզիչ դառնալու ժամանակահատվածները

Կոնտեն` ընդդեմ Մոուրինյուի. ԱՊԼ-ի ամսվա մարզիչ դառնալու ժամանակահատվածները

«Չելսիի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն երեկ ճանաչվել է Պրեմիեր լիգայի դեկտեմբեր ամսվա լավագույն մարզիչ:

Այդ ցուցանիշով իտալացին հավասարվել է լոնդոնցիների նախկին և «Մանչեսթեր Յունայթեդի» ներկայիս մարզիչ Ժոզե Մոուրինյուին: «Squawka»-ն հաշվարկել է, թե այդ մարզիչներին որքան ժամանակ է պահանջվել նման արդյունքի հասնելու համար:

Երեք անգամ ԱՊԼ-ի ամսվա լավագույն մարզիչ դառնալու համար Կոնտեին պահանջվել է 5 ամիս: Նա «կապույտներին» գլխավորել է 2016 թվականի ամռանը, իսկ մինչ այդ երբեք չի աշխատել Անգլիայում:

Մոուրինյուն ընդհանուր վերցրած ԱՊԼ-ում անցկացրել է 5,5 տարի, սակայն այդ մրցանակին արժանացել է նույնպես 3 անգամ: Պորտուգալացին 2004-2007 և 2013-2015 թվականների ընթացքում գլխավորել է «Չելսին»: Ուշագրավ է, որ այդ ընթացքում նրա ղեկավարած թիմը 3 անգամ դարձել է Անգլիայի չեմպիոն:

Պորտուգալացու կենսագրական գրքում հատուկ տեղ է տրված այդ մրցանակի նկատմամբ 53-ամյա մասնագետի վերաբերմունքին: Այնտեղ հիշատակվում է, թե որքան ծանր է Մոուրինյուն ամեն անգամ տարել այն նորությունը, երբ նա իրեն է ամենաարժանին համարել, սակայն մրցանակը չի ստացել։

Հետևեք մեզ նաև Telegram-ում