Հենրիխ Մխիթարյան. Պետք է հաղթենք «Լիվերպուլին»

Հենրիխ Մխիթարյան. Պետք է հաղթենք «Լիվերպուլին»

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հերիխ Մխիթարյանն ակումբի պաշտոնական կայքի հետ զրույցում կիսվել է «Լիվերպուլի» հետ առաջիկա խաղի սպասումներով, ինչպես նաև գովեստի խոսքեր է ասել մերսիսայդցիների գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի մասին:

«Բոլորը սպասում են «Լիվերպուլի» դեմ կիրակնօրյա խաղին: Ես բաց եմ թողել առաջին շրջանի հանդպումը, սակայն հասկանում եմ այս մրցավեճի նշանակությունը: Շատ լավ գիտեմ «Մանչեսթեր Յունայթեդի» ու «Լիվերպուլի» հակամարտության պատմությունը:

Սա առաջին դեպքը չէ, երբ մասնակցելու եմ նման մակարդակի դերբիի: Հարկավոր է պատրաստ լինել թիմի ու երկրպագուների համար խաղալուն: Պետք է ամեն ինչ անենք այդ խաղում հաղթելու համար, որովհետև դա պատմության մեջ կմտնի: Բացի այդ, մեզ երեք միավոր է անհրաժեշտ:

«Լիվերպուլը» ավելի ուժեղ է դարձել, քան նախորդ մրցաշրջանում էր: Շատ լավ եմ ճանաչում նրանց գլխավոր մարզչին, ում հետ աշխատել եմ Դորտմունդի «Բորուսսիայում»: Կլոպը մեծագույն մարզիչներից մեկն է: Նրա «Լիվերպուլը» շատ հետաքրքիր ֆուտբոլ է ցուցադրում: Կարծում եմ` տպավորիչ հանդիպում է ստացվելու:

Կլոպը կարողանում է իր խաղացողներին վստահություն հաղորդել և օգտագործել նրանց լավագույն որակները: Դա նրա մոտ ամենից լավ է ստացվում»,- ասել է Հայաստանի հավաքականի ավագը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում