Սրնան հրաժարվել է «Բարսելոնա» տեղափոխությունից

Սրնան հրաժարվել է «Բարսելոնա» տեղափոխությունից

Դոնեցկի «Շախտյորի» աջ պաշտպան Դարիո Սրնան հայտարարել է, որ ընթացիկ տրանսֆերային պատուհանի ընթացքում չի հեռանալու ուկրաինական թիմից` չնայած խորվաթ ֆուտբոլիստին պայմանագիր էր առաջարկել «Բարսելոնան»:

«Նախկինում ասել եմ և հիմա էլ կրկնում եմ, որ իմ սիրտը պատկանում է «Շախտյորին»: Մնում եմ այստեղ և գոհ եմ այդ որոշումից: Լսեցի սրտիս ձայնին, որը հուշում էր մնալ «Շախտյորում» և հաղթել Ուկրաինայի առաջնությունը: Ճիշտ որոշում եմ կայացրել: «Բարսելոնա՞ն»: Պրոֆեսիոնալ չէր լինի խոսել այլ ակումբի մասին»,- խորվաթի խոսքերն է մեջբերում «Terrikon»-ը:

Սրնան դոնեցկյան ակումբում է հանդես գալիս 2003 թվականից: Նրա պայմանագրի ժամկետը լրանալու է առաջիկա ամռանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում